Բայդենի օգնականը Տիխանովսկայային ասել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների տեսքով շարունակելու է պատասխանատվության ենթարկել Բելառուսի իշխանություններին
ԱՄՆ-ը կշարունակի Բելառուսի իշխանություններին «պատասխանատվության ենթարկել իր գործողությունների համար», այդ թվում՝ պատժամիջոցների տեսքով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեք Սալիվանը բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը:
«Սալիվանը ամերիկյան ժողովրդի աջակցությունն է փոխանցել Բելառուսին և ընդգծել իրենց հարգանքը ընդդիմության համարձակության և վճռականության հանդեպ: ԱՄՆ-ը գործընկերների և դաշնակիցների հետ շարունակելու է Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության ենթարկել նրա գործողությունների համար՝ այդ թվում պատժամիջոցների տեսքով»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:










