Արաբկիրում արմատից փտած հսկայական բարդին տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա․ shamshyan.com

11:12 • 22.07.21

Այսօր, հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանում Վահրամ Փափազյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց հսկայական բարդին ընկել է, փակելով ճանապարհը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի ընկնելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia Cerato, Kia Forte և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։    Մոտ 3 ժամից ավելի երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել էր։

Արաբկիրում արմատից փտած հսկայական բարդին տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա․ shamshyan.com