Մեր կանխատեսումներով վարակի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է․ առողջապահության փոխնախարար (տեսանյութ)

11:50 • 22.07.21

Արդեն երկու օր է ունենք կորոնավիրուսի տարածման 200-ից ավելի ցուցանիշ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հաստատեց, որ վերջին օրերի ընթացքում աճի որոշակի տենդեց գրանցվում էր և երեկ գրանցվել է 220 դեպք, այսօր՝ 225 դեպք, և իրենց կանխատեսումներով աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է։ «3790 հոգի այս պահին բուժում է ստանում, որից 660–ը հիվանդանոցային բուժում, 282 հոգի ծանր վիճակում են, իսկ ծայրահեղ ծանր է 48 մարդ, մահվան դեպքերը երկուսն են»,–ասաց նա։

Փոխնախարարը բնակչությանը զգոնության կոչ արեց։ Նա նկատեց, որ տարածաշրջանում վարակը լարված վիճակում է գտնվում և այն երկրներում, որտեղ պատվաստումները շատ են, մահերի թիվը քիչ է։

Նանուշյանը հայտնեց, որ օրական 5000 մարդ է պատվաստվում, սակայն Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առանձնացնել հայաստանցիների և օտարերկրացիների պատվաստումների թիվը։

 

Մեր կանխատեսումներով վարակի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է․ առողջապահության փոխնախարար (տեսանյութ)