Ասկերանի մի բնակիչ, տեղանքում մոլորվելով, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված. ռուս խաղաղապահների միջամտությամբ նա վերադարձվել է

20:45 • 22.07.21

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:

«Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,– ասվում է Արցախի ՄԻՊ–ի գրառման մեջ:

 

 

 

Ասկերանի մի բնակիչ, տեղանքում մոլորվելով, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված. ռուս խաղաղապահների միջամտությամբ նա վերադարձվել է