Երկրաշարժից հետո Պանաման էլեկտրականության հետ կապված խնդիրներ ունի
Պանամայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արդյունքում կան խնդիրներ հաղորդակցության ու էլեկտրաէներգիայի հետ կապված: Այս մասին հայտնում է RT-ն:
«Տարածքի որոշ հատվածներում էլեկտրաէներգիան անձատված է, իսկ հաղորդակցությունը՝ խաթարված», - հայտնում է Prensa թերթը:
Նշվում է, որ ցունամիի մասին նախազգուշացումներ դեռ չեն ստացվել, հնարավոր հետցնցումների մասին տեղեկատվությունը վերահսկվում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պանամայի ափերի մոտ 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:










