Հրդեհ՝ Արմավիրի Ամասիա գյուղում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների մեկ մարտական հաշվարկ

22:22 • 22.07.21

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 3-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 16:07-ին: Այրվել է տանիքում պահեստավորած մոտ 150 հակ անասնակեր: