Իրանը հուսով է սեպտեմբերին սկսել նանոլիպոսոմային տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները

12:43 • 22.07.21

Իրանի նանոտեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների խորհրդի ղեկավար Սայեդ Սարքարը հայտնել է, որ իրանցի մասնագետներն աշխատում են ամերիկյան Pfizer ընկերության ստեղծած պատվաստանյութի նմանությամբ և նանոլիպոսոմային տեխնոլոգիայի հիման վրա մշակվող մատրիցային ՌՆԹ-ով հակակորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, գրում է Tehran Times թերթը և հավելում, որ դրա փորձարկումները սկսվելու են այս տարվա սեպտեմբերին։

«Հուսով ենք, որ կլինիկական փորձարկման առաջին փուլը կսկսվի ամռան վերջին՝ Իրանն ընդգրկելով առաջատար տեխնոլոգիական ձեռքբերում գրանցած երկրների շարքում», - ասել է Սարքարը։

Ներկայում իրանական 16 գիտելիքահեն ընկերություններ աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, մինչև սեպտեմբեր երկրի իշխանությունները մտադիր են 30 միլիոն չափաբաժին տեղական պատվաստանյութ արտադրել։

Իրանը հուսով է սեպտեմբերին սկսել նանոլիպոսոմային տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները