Մադագասկարում կանխել են երկրի նախագահի դեմ մահափորձը. AFP

13:25 • 22.07.21

Մադագասկարի դատախազությունը հայտարարել է հուլիսի 22-ին երկրի նախագահ Անդրի Ռաձուելինայի դեմ մահափորձի կանխման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է AFP գործակալությունը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է մի քանի մարդ. ինչպես Մադագասկարի քաղաքացիներ, այնպես Էլ օտարերկրացիներ: Ինչպես գործակալությանը հայտնել է դիվանագիտական մի աղբյուր, ձերբակալվածների թվում երկուսը ֆրանսիացիներ են:

Մադագասկարում կանխել են երկրի նախագահի դեմ մահափորձը. AFP