«Առանց անցյալ ապագա չկա». Մերկելը պատմել է իր ծագման մասին

17:47 • 22.07.21

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ արևելագերմանական ծագումը հետք է թողել իր անձի վրա, ներառյալ իրեն «լավ հնարավորություններ» տվել ներդրում ունենալու գերմանական քաղաքականությունում, գրում է vz.ru-ն:

«Առանց անցյալ ապագա չկա: Իհարկե, իմ ծագումը կենսագրությանս մի մասն է, ես իմ կյանքի 34 տարին ապրել եմ նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: Դա ազդել է ինձ վրա, դա ակնհայտ է», - ասել է երկրի ղեկավարն ամենամյա մամուլի ասուլիսում, որը երկրի կանցլերի պաշտոնում վերջինն էր նրա համար: 

Այսպես, Մերկելը պատասխանել է այն հարցին, թե պաշտոնավարման 16 տարիներից հետո իրենում դեռ պահպանվե՞լ է արևելագերմանական ծագման ինչ-որ բան: Նա նշել է, որ կցանկանար ավելի շատ արևելագերմանական ծագում ունեցող մարդկանց տեսնել Գերմանիայի ղեկավար պաշտոններում:

Անգելա Մերկելը ծնվել է 1954 թվականին Համբուրգում, այնուհետև Արևմտյան Գերմանիայից տեղափոխվել է Արևելյան Գերմանիա:


«Առանց անցյալ ապագա չկա». Մերկելը պատմել է իր ծագման մասին