Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ Պետդումայի ընտրություններին  

19:37 • 22.07.21

 

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելությունը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Դիտորդական առաքելությունը կգլխավորի վարչապետի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կարեն Գասպարյանը:  
 

 

Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ Պետդումայի ընտրություններին