Օդեսայի փողոցները վերածվել են գետերի (լուսանկարներ, տեսանյութեր)

09:02 • 22.07.21

Ուկրաինական Օդեսա քաղաքը հեղեղվել է, հայտնում է dumskaya.net լրատվականը։

Ականատեսների համաձայն՝ քաղաքի փողոցները վերածվել են գետերի, բազմաթիվ ծառեր ընկել են, բազմաթիվ շրջաններում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են գրանցվել։ 

Ուղևորատար ինքնաթիռները, որոնք պետք է վայրէջք կատարեին Օդեսայում, փոխել են թռիչքների ուղղություններն ու վայրէջք կատարել այլ օդանավակայաններում։

Օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ժամում տեղացել է 31 միլիմետր տեղում, որի հետևանքով բազմաթիվ շենքեր հեղեղվել են։

Օդեսայի փողոցները վերածվել են գետերի (լուսանկարներ, տեսանյութեր)