Տոկիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք

06:46 • 22.07.21

Տոկիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք: Այս մասին հայտնել են ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները, գրում  է RT-ն:

Հաղորդվում է, որ հիվանդների թվում կան օլիմպիական ավանում բնակվող երկու արտասահմանցի մարզիկներ: Մնացած դեպքերը վերաբերում են կապալառուներին և անձնակազմին:

Ավելի վաղ Տոկիոյի օլիմպիական խաղերում գրանցվել էր կորոնավիրուսի ութ նոր դեպք:

Տոկիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք