Բեյոնսեի և Jay-Z-ի 2,4 մլն դոլար արժողությամբ առանձնատանը հրդեհ է բռնկվել․ ամերիկյան ԶԼՄ-ներ (լուսանկարներ)

10:45 • 23.07.21

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում նախօրեին հրդեհ է բռնկվել ենթադրաբար ամերիկացի հայտնի երգչուհի Բեյոնսեին և նրա ամուսնուն՝ պրոդյուսեր և ռեփ կատարող Jay-Z-ին պատկանող շքեղ առանձնատանը, հաղորդում է Daily Mail-ը։

Ինչպես նշում է պարբերականը, 2,4 միլիոն դոլար արժողությամբ բարոկկո ոճով առանձնատանը հրդեհ է բռնկվել գիշերը, և, ըստ աղբյուրների, 22 հրշեջ է պայքարել կրակի դեմ։

TMZ-ն, իր հերթին, հաղորդում է՝ հայտնի զույգի առանձնատանը բռնկված կրակը մարելու համար հրշեջներին ավելի քան երկու ժամ է պահանջվել։

Թեև ամերիկյան ԶԼՄ-ներին դեռևս հայտնի չէ հրդեհի հետևանքով վնասի չափը, New York Post պարբերականի աղբյուրը նշել է՝ «պատմական առանձնատունը կարող էր ավելի անմխիթար միճակում լինել, եթե հրշեջներն արագ չարձագանքեին»։

Նշենք, որ զույգը դեռևս չի մեկնաբանել իրադարձությունը։

A blaze that caused damage to a mansion in New Orleans believed to be owned by Beyoncé and Jay-ZThe historic building has been vacant for some time although it does have working utilities.Firefighters were alerted to the incident when a smoke alarm at the three-story Spanish Baroque property was activatedHistoric: Built in 1927 as the Westminster Presbyterian church, the spacious property boasts six bedrooms and six-and-a-half bathrooms, covering 15,200 sq ft.The blaze appeared to have started in the kitchen, where firefighters found books inside an ovenOwners: The power couple are said to have bought the home in 2015, after it was acquired by Sugarcane Park LLC, which is managed by the singer's mother Tina Knowles (Pictured 2019)

Բեյոնսեի և Jay-Z-ի 2,4 մլն դոլար արժողությամբ առանձնատանը հրդեհ է բռնկվել․ ամերիկյան ԶԼՄ-ներ (լուսանկարներ)