Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ BMW-ն էլ բախվել է կայանված Ford Transit-ին․ կա վիրավոր․ shamshyan.com

12:52 • 23.07.21

Այսօր, հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում «Դոմուս» խանութների ցանցի դիմաց բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս էլ առաջ է ընթացել և հայտնվել մայթին, բախվելով քարե պարսպին։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ BMW-ն էլ բախվել է կայանված Ford Transit-ին․ կա վիրավոր․ shamshyan.com