Այս իշխանությունը պետականության, օրինականության հետ որևէ առնչություն չունի, քաղաքական հետապնդման միջոցով ցանկանում են վախեցնել մեր դաշինքի անդամներին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

18:57 • 23.07.21

Այսօր մեր խմբակցության 2 պատգամավոր առևանգված են, այսօրվա իշխանության կողմից: Այս մասին Սյունիքի կալանավորված համայնքապետներին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: 

Նրա խոսքով, 2 քաղաքապետերը՝ Առուշ Առուշանյանը, Մխիթար Զաքարյանը և մեկ վարչական շրջանի ղեկավար անազատության մեջ են, իսկ դաշինքի այլ համակիրներ ու աջակիցներ արժանացել են նույն ճակատագրին:

«Այդ իմաստով մենք մասնակցեցինք ստորագրահավաքին, մենք մեր ընկերների կողքին ենք, դա է նպատակը: Այս քայլն իշխանության կողմից քաղաքական հետապնդում է, օրենքի կոպիտ խախտումով: Օրը ցերեկով այս իշխանությունը իրականություն դարձրեց իր քաղաքական հետապնդումը: Այս իշխանությունը պետականաության, սահմանադրականության, օրինականության հետ որևէ առնչություն չունի»,- ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, իշխանությունն այս քայլով 2 նպատակ է հետապնդում. Նախ՝ Սյունիքն ունի ռազմավարական նշանակություն, և իրենք գիտեն, թե իշխանությունն ինչ մոտեցում ունի, ինչ ցավոտ զիջումներ են սպասվում:

«Առաջինը այս դիմադրողականությունը ջարդելու հանգամանքը և երկրորդ, որ վախեցնեն ու քաղաքական հետապնդում իրականացնեն մեր դաշինքի անդամների նկատմամբ»,- ասաց Սաղաթելյանը:

Այս իշխանությունը պետականության, օրինականության հետ որևէ առնչություն չունի, քաղաքական հետապնդման միջոցով ցանկանում են վախեցնել մեր դաշինքի անդամներին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)