Ուկրաինայում տանկը զորավարժությունների ժամանակ սխալմամբ գնդակոծել է գյուղը

13:42 • 23.07.21

Ուկրաինայի Նիկոլաևսկի մարզում տանկը Cossack Mace 2021 զորավարժությունների ժամանակ սխալմամբ գնդակոծել է գյուղը։ Արկերը հայտնվել են բնակելի հատվածների տարածքում։

Ինչպես հաղորդում է life.ru-ն, դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ Տ-64 տանկերից արձակված արկերը պայթել են բնակավայրերի հարևանությամբ, սակայն, բարեբախտաբար, պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Ուկրաինայում տանկը զորավարժությունների ժամանակ սխալմամբ գնդակոծել է գյուղը