Էկվադորի բանտերում անկարգությունների հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, կալանավորների մի մասը փախուստի է դիմել
Էկվադորի երկու բանտերում անկարգությունների հետևանքով առնվազն 21 բանտարկյալ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը:
Նշվում է, որ իրավապահներին, հատուկ ջոկատայինների աջակցությամբ, միայն մի քանի ժամ անց է հաջողվել վերականգնել վերահսկողությունը Գուայասի և Կոտոպաքսի նահանգներում գտնվող երկու բանտերի նկատմամբ: Միևնույն ժամանակ, ոստիկանության երեք աշխատակից տուժել է:
Ոստիկանությունում ավելացրել են, որ անկարգությունների ընթացքում որոշ բանտարկյալների հաջողվել է փախչել, բայց 61 մարդու արդեն վերադարձրել են բանտ:










