Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Եղիսաբեթ 2-րդի նստավայրերից մեկում՝ Վինձորյան ամրոցում պահնորդների հերթափոխ է կատարվել (տեսանյութ)

05:53 • 23.07.21

Համավարակի սկզբից ի վեր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի նստավայրերից մեկում՝ Վինձորյան ամրոցում պահնորդների հերթափոխ է առաջին անգամ կատարվել, հաղորդում է ТАСС-ը:

Պահնորդների հերթափոխը, երբ կարմիր համազգեստով ու սև գլխարկներով գվարդիականներն անցնում են քաղաքի՝ ժամանակավորապես փակված փողոցներով, հարյուրավոր զբոսաշրջիկների ուշադրությունն է գրավում:

Չնայած երկրում կորոնավիրուսով հիվանդացության աճին, Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են չեղարկել սահմանափակումները՝ պնդելով, որ այդ որոշումը մեծ ռիսկեր չի առաջացնի, քանի որ բնակչության զանգվածային պատվաստումը թույլ է տալիս փոփոխել հիվանդացության և մահացության ցուցանիշների միջև հարաբերակցությունը:

Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Եղիսաբեթ 2-րդի նստավայրերից մեկում՝ Վինձորյան ամրոցում պահնորդների հերթափոխ է կատարվել (տեսանյութ)