Ուժեղ քամուց հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա. Shamshyan.com

00:50 • 23.07.21

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է, փակելով Մոսկովյան փողոցը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական «Skoda» մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Այս պահին նշված հատվածում երթևեկությունը միակողմանի է դարձել և օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ուժեղ քամուց հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա. Shamshyan.com