Թուրքիան, հիշելով նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկի ոճրագործությունները, միջազգային հանրությանը կոչ է արել համատեղ պայքարել այլատյացության, ռասիզմի և իսլամաֆոբիայի դեմ

12:08 • 23.07.21

Թուրքիան կոչ է անում միջազգային հանրությանը միավորել ուժերն այլատյացության, ռասիզմի և իսլամաֆոբիայի դեմ պայքարում: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ, որը գերատեսչությունը հրապարակել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից 2011 թվականի հուլիսի 22-ին Նորվեգիայում կազմակերպված ահաբեկչությունների շարքի 10-րդ տարելիցի կապակցությամբ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Մենք պետք է վճռականորեն պայքարենք և միավորվենք այս ահաբեկչի քարոզած ատելության ցանկացած դրսևորման դեմ»,-ասվում է հրապարակման մեջ:

Աջ ծայրահեղական ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը 2011 թվականի հուլիսի 22-ին մի շարք ահաբեկչություններ էր կատարել Նորվեգիայում, մասնավորապես` Օսլոյում և Ուտյոյա կղզում:

Արյունալի սպանդի հետևանքով մահացել է 77 մարդ, ևս 242-ը վիրավորվել էին:

Բրեյվիկի խոսքով` ինքը հանցագործությունը կատարել է, քանի որ դա անհրաժեշտ էր երկրի իսլամականացման դեմ պայքարում:

Թուրքիան, հիշելով նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկի ոճրագործությունները, միջազգային հանրությանը կոչ է արել համատեղ պայքարել այլատյացության, ռասիզմի և իսլամաֆոբիայի դեմ