Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ-ում հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ԱՄՆ ջանքերին

16:07 • 23.07.21

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանի հետ՝ քննության առնելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Նշվում է, որ դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ծավալված հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ու նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Միացյալ Նահանգների ջանքերին։

Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ-ում հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ԱՄՆ ջանքերին