Բայդենը մտադիր է մինչև 100 միլիոն դոլար հատկացնել աֆղան փախստականներին օգնելու համար

04:24 • 24.07.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է մինչև 100 միլիոն դոլար հատկացնել Աֆղանստանից այն քաղաքացիների տարհանման համար, որոնք տարաբնույթ օգնություն են ցուցաբերել ամերիկյան զորքերին: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում անելով ուրբաթ ԱՄՆ առաջնորդի կողմից պետքարտուղար Էնթոնի Բլինկենին ուղարկված ծանուցագրին:

Նշվում է, որ խոսքը փախստականներին և ներքին տեղահանված անձանց շտապ օգնություն ցուցաբերելու համար պետական հիմնադրամի ծախսերի մասին է: Այդ նպատակով ԱՄՆ կառավարությունը կհատկացնի «մինչև 100 միլիոն դոլար»:

Հստակեցվում է, որ այդ միջոցները կտրամադրվեն «Աֆղանստանում տիրող իրավիճակի» հետ կապված, այդ թվում `ԱՄՆ-ի հատուկ ներգաղթային վիզաների համար դիմող այս երկրի քաղաքացիների կողմից առաջացած կարիքների բավարարման համար:

Բայդենը մտադիր է մինչև 100 միլիոն դոլար հատկացնել աֆղան փախստականներին օգնելու համար