Թալիբները գլխատել են ռազմական թարգմանչին, որն աշխատել էր ամերիկացի զինվորների համար (լուսանկարներ)

11:02 • 24.07.21

«Թալիբան» արմատական շարժման անդամները սպանել և գլխատել են նախկին ռազմական թագմանիչ Սոհալի Պարդիսին, որն օգնել է ամերիկացին զինվորներին, գրում է Daily Mail-ը` նկատելով, որ կատարվածը երկրից արևմտյան զորքերի դուրսբերման ֆոնին տագնապի ալիք է առաջացրել թարգմանիչների շրջանում:

Ըստ տեղեկությունների` Պարդիսի վրա հարձակվել են մայրաքաղաք Քաբուլի մերձակայքում: Նրան դուրս են հանել մեքենայից, ծեծել, գնդակահարել, ապա գլխատել:

30-ամյա Պարդիսն ամերիկյան զորքի համար որպես թարգմանիչ է աշխատել տասնվեց ամիս, ապա, անվտանգության նկատառումներից ելնելով, դիմել է ԱՄՆ տեղափոխվելու հնարավորություն ստանալու համար, սակայն մերժվել է:

Իրավիճակն Աֆղանստանում սրվել է ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո: Հուլիսի 22-ին թալիբները հայտարարել են, որ իրենք վերահսկում են Աֆղանստանի սահմանների 90%-ը: Աֆղանստանի իշխանությունները հերքում են դա: Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հարևան երկրները սկսել են պատրաստվել ռազմական և հումանիտար բնույթի հետևանքներին: Տաջիկստանն անցկացրել է իր պատմության մեջ ամենամեծ ռազմական զորավարժությունները, հաջորդ շաբաթ Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության զինվորականները զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի հետ սահմանի մոտ:

 

 

Sohail Pardis is reported to have been beheaded by extremists after he was attacked outside KabulPardis, 30, seen here was father to a nine-year-old daughter and had worked as an interpreterThe body of Pardis is seen here in this image shared by one of his fellow translator colleaguesPardis' brother places a rock on the fallen translator's gravePardis' body lies on a baron hillside in Afghanistan in what is a makeshift gavePardis' brother says prayers at the gravesite noting the unsafe situation in the country. "I'm so worried about the safety of my family. There's not much work in this country, and the security situation is very bad," he said to CNN

Թալիբները գլխատել են ռազմական թարգմանչին, որն աշխատել էր ամերիկացի զինվորների համար (լուսանկարներ)