Իրանում զինված գրոհայինների հետ բախումների հետևանքով ԻՀՊԿ 4 զինվորական է զոհվել  

19:27 • 24.07.21

 

Իրանի Զինված ուժերի մաս կազմող «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» զինվորականներից 4-ը զոհվել են զինված գրոհայինների հետ բախումների ընթացքում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, զինված բախումները տեղի է ունեցել երկրի հարավարևելյան շրջանում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում:

Հաղորդագրության համաձայն՝ զինված հանցագործների հետ բախումը տեղի է ունեցել շաբաթ գիշեր Խաշ քաղաքի մոտակայքում:

 

 

Իրանում զինված գրոհայինների հետ բախումների հետևանքով ԻՀՊԿ 4 զինվորական է զոհվել