Խաբարովսկում ինքնաթիռ է կործանվել. դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)

12:36 • 24.07.21

Խաբարովսկի երկրամասի Կալինկա գյուղում Sierra P-2002 ինքնաթիռի կործանման վայրից տեսանյութ է հրապարկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել ճահճոտ տարածքում, որի հետևանքով ինքնաթիռում գտնվող 2 անձիք զոհվել են։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ղեկին եղել է Հեռավոր Արևելքի ավիացիոն սպորտերի ֆեդերացիայի նախագահ Տատյանա Նովիկովսկայան, որը թռիչքի ընթացքում վերապատրաստել է ավիացիոն դպրոցի ապագա ուսանողի։

Գործի առթիվ քրեական գործ է հարուցվել և հետաքննություն սկսվել։

Խաբարովսկում ինքնաթիռ է կործանվել. դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)