Ամերիկացի զինվորականները ժամանել են Վրաստան՝ մասնակցելու «Agile Spirit 2021» զորավարժություններին

17:28 • 24.07.21

Վրաստանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժությունների անցկացման համար: Փոթիի նավահանգիստ զորավարժություններում օգտագործվելիք ամերիկյան սարքավորումների ժամանումից հետո օդային ճանապարհով ժամանել են նաև ուղղաթիռները, ինչպես նաև «Agile Spirit 2021» -ին մասնակցող ամերիկացի զինծառայողները: Այս մասին գրում է Грузия Онлайн կայքը:

Պաշտպանության նախարարության տվյալներով, Black Hawk HH-60 ուղղաթիռները տեղափոխվել են Գերմանիայից` Rammstein ռազմական օդանավակայանից: Զորավարժությունների ընթացքում ուղղաթիռները ներգրավվելու են բժշկական տարհանման բաղադրիչում:

«Զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Զորավարժության նպատակը դաշինքի և գործընկեր երկրների գերատեսչությունների միջև օպերատիվ համատեղելիության բարձրացումն է, բազմազգ միջավայրում գործողությունների պլանավորման և իրականացման օպերատիվ հնարավորությունների բարելավումը և բազմազգ պատրաստության և անվտանգային համագործակցության զարգացումը»,-նշել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում:

Ամերիկացի զինվորականները ժամանել են Վրաստան՝ մասնակցելու «Agile Spirit 2021» զորավարժություններին