Բելգիայում վերջին 100 տարում ամենաառատ տեղումների պատճառով ևս ջրհեղեղ է

03:27 • 25.07.21

Բելգիայում առատ տեղումների պատճառով ջրհեղեղ է սկսվել. հեղեղվել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ Նամյուր քաղաքը, որը Վալլոնիայի շրջանի վարչական կենտրոնն է, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ ամենից շատը տուժել է Դինան քաղաքը:

Առատ տեղումներից գոյացած հեղեղը դեպի քաղաքներ է քշել տասնյակ ավտոմեքենաներ, ճանապարհային նշաններ ու արգելափակոցներ:

Քաղաքի տարբեր թաղամասերում ջրի մակարդակը հասնում է մինչև 30 սմ-ի, բայց նյութական վնասների մասին է միայն խոսքը, տուժածներ չկան:

Վերջին 100 տարվա մեջ ամենաառատ տեղումների պատճառով Բելգիայում մի շարք գետեր և դրանց վտակներ դուրս են եկել հունից:

 

Բելգիայում վերջին 100 տարում ամենաառատ տեղումների պատճառով ևս ջրհեղեղ է