Իտալիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել հանրային վայրեր այցելելու համար կորոնավիրուսային արտոնագրեր ներդնելու որոշման դեմ

01:42 • 25.07.21

Իտալիայում մի քանի հազար մարդու մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել մի շարք հանրային վայրեր այցելելու համար կորոնավիրուսային հատուկ արտոնագրեր ներդնելու որոշման դեմ, հաղորդում է ТАСС-ը:

Նման փաստաթղթերի առկայության դեպքում է թույլատրվելու մարդկանց մուտքը այդ թվում ռեստորաններ, թանգարաններ, մշակութային այլ հաստատություններ, մարզասրահներ, լողավազաններ, սպորտային միջոցառումների անցկացման վայրեր և այլն:

Repubblica թերթի տվյալներով՝ հավաքներին շուրջ 3000 մարդ է մասնակցել, իսկ այդպիսի ակցիաներ անցկացվել են Իտալիայի մոտ 80 քաղաքում:

Իտալիայում բնակչության ընդհանուր պատվաստումը բարձր տեմպերով է ընթացնում. մեծահասակների 2/3-ն արդեն իսկ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է:

 

Իտալիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել հանրային վայրեր այցելելու համար կորոնավիրուսային արտոնագրեր ներդնելու որոշման դեմ