Փարիզում կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների դեմ ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել. ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել (տեսանյութ)  

11:34 • 25.07.21

Ֆրանսիայում, պաշտոնական տվյալներով, ավելի քան 160 000 մարդ է մասնակցել երկրի ողջ տարածքում անցկացված շաբաթօրյա ցույցերին:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, բազմահազարանոց ցույցերի մասնակիցներն իրենց բողոքն էին հայտնում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի առնչությամբ:

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, երբ բախումներ են սկսվել բողոքի ակցիայի ժամանակ: Նշվում է, որ նաև ձերբակալություններ են եղել:

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցներից մեկն այժմ պատվաստված լինելու մասին երկրի մի շարք շրջաններում պահանջվող «անցաթուղթն» է, որի առկայությամբ միայն մարդիկ կարող են որոշ վայրեր այցելել: Կառավարությունը նման կանոն է սահմանել վիրուսի աննախադեպ աճի տեմպերով պայմանավորված:

Երկրում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5.9 մլն մարդ, մահացել՝ 111 616-ը:

Փարիզում կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների դեմ ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել. ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել (տեսանյութ)