Նորավանքը նոր ֆուտբոլիստ ունի

13:44 • 25.07.21

Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքը» նոր ֆուտբոլիստ ունի: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Այո, այո ևս մեկ նոր ֆուտբոլիստ: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ  «Նորավանք» ՍԱ-ն պայմանագիր է կնքել է 28-ամյա կիսապաշտպան Դավիթ Մինասյանի հետ։

Դավիթը ներկայացրել է Հայաստանի Մ17, Մ19 հավաքականները, ինչպես նաև հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական։ Խաղացել է «Փյունիկ», «Արարատ Երևան», «Գանձասար-Կապան» և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբներում։

Դավիթի վերջին ակումբն եղել է «Ալաշկերտն» ֆուտբոլային ակումբը։

Բարի գալուստ «Նորավանք» մեծ ընտանիք»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:


 

Նորավանքը նոր ֆուտբոլիստ ունի