Կորոնավիրուսը նվազեցնում է ինտելեկտի մակարդակն ավելի, քան կաթվածը. հետազոտություն

14:36 • 26.07.21

Հետազոտողները պնդում են, որ կորոնավիրուսը նվազեցնում է ինտելեկտի մակարդակն ավելի, քան կաթվածը։ Բրիտանացի և ամերիկացի գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Lancet հանդեսում:

Գիտնականները վերլուծել են ավելի քան 81 հազար մարդու տվյալներ․ նրանց կեսը վարակված է եղել կորոնավիրուսով, մյուս կեսը՝ ոչ։ Գիտնականները մասնակիցներին խնդրել են անցնել British Intelligence Test-ի մտավոր ունակությունների թեստը։

Հետազոտությունը ցույց է տվել COVID-ից հետո ինտելեկտի զգալի նվազում։ Ընդ որում, խնդիրն ավելի խորն է այն մասնակիցների մոտ, որոնք ծանր են տարել հիվանդությունը և միացվել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։

Գիտնականները պնդում են, որ ինտելեկտի մակարդակը, այսինքն՝ ուղեղի ճանաչողական ունակությունները, չեն վերականգնվում նույնիսկ ապաքինվելուց մեկ տարի անց։

Կորոնավիրուսը նվազեցնում է ինտելեկտի մակարդակն ավելի, քան կաթվածը. հետազոտություն