Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում (լուսանկարներ)

14:56 • 26.07.21

Ֆրանսիայի հարավում, Իսպանիայում և Իտալիայի Սարդինիա կղզում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Տեղի բնակիչների մի մասը տարհանվել է։ Այս մասին հայտնում է DW-ն։

Սարդինիա կղզու արևմուտքում կրակը տարածվել է մի քանի հազար հեկտար տարածքով, վնասվել են որոշ տներ։

Իտալիայում հրդեհների մարմանը ներգրավվել է ավիացիան։ Իտալիայի իշխանությունները նաև դիմել են ԵՄ մյուս երկրներին՝ խնդրելով հրդեհների մարման հարցում  օգնություն ցուցաբերել։

Ֆրանսիայի հարավում նույնպես հազարավոր հրշեջ բրիգադներ ներգրավված են անտառային հրդեհների մարման գործում: Հրդեհները մարելու համար օգտագործվում է նաև ավիացիա։

Իսպանիայի հյուսիս-արևելքում կրակը վնասել է 1 100 հեկտար անտառ և գյուղատնտեսական հողեր։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան հազար հրշեջ: Տասնյակ մարդիկ տարհանվել են վտանգավոր շրջաններից։

Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում (լուսանկարներ)