Լոնդոնի հեղեղված հիվանդանոցները մարդկանց չեն կարողանում սպասարկել՝ ուղղորդելով այլ հիվանդանոցներ (լուսանկարներ, տեսանյութ)

13:06 • 26.07.21

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի երկու՝ Whipps Cross և Newham հիվանդանոցները մարդկանց հորդորել են անհրաժեշտության դեպքում դիմել շտապօգնության այլ ծառայությունների, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ շտապօգնության մեքենաները վերահասցեավորվում են։ Որոշումը կապված է ջրհեղեղի հետևանքով հիվանդանոցների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների տուժելու հետ։

Երկու հիվանդանոցներն էլ իրենց թվիթերյան հաշիվներում տեղեկացրել են, որ գործնական խնդիրներ ունեն և հասարակությանը հորդորել են հնարավորության դեպքում այլ հիվանդանոցներ դիմել։

Հայտնի է, որ ջրհեղեղի հետևանքով, բացի այս երկու հիվանդանոցներից, վնասվել են տներ, ճանապարհներ և կայարաններ, մեքենաները ճանապարհներին են մնացել, բազմաթիվ ճանապարհներ փակվել են։ Լոնդոնի հրշեջ ծառայությունը մի քանի ժամվա ընթացքում ստացել է մոտ 300 զանգ։

Հիշեցնենք, որ կլիմայական փոփոխությունների հետևանքով տեղացած հորդառատ անձրևներից Արևմտյան Եվրոպայում ջրհեղեղներ են գոյացել։ Հայտնի է, որ ջրհեղեղների հետևանքով հատկապես տուժել են Գերմանիան, Բելգիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան։

The makeshift defence created by residents in Woodford to protect their homes from floodwaterTwo young women shelter under an umbrella in Parliament Square in central London amid heavy rainNine Elms floodedflooding at Bakers Arms, WalthamstowA woman wades through a flooded path in St James's Park in central LondonA motorcyclist drives through deep water on a flooded road in The Nine Elms district of London

Լոնդոնի հեղեղված հիվանդանոցները մարդկանց չեն կարողանում սպասարկել՝ ուղղորդելով այլ հիվանդանոցներ (լուսանկարներ, տեսանյութ)