Իսպանիայում մրցարշավի ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոտոարշավորդ է մահացել (լուսանկարներ)

10:35 • 26.07.21

Իսպանացի 14-ամյա մոտոարշավորդ Ուգո Միլանը European Talent Cup (Եվրոպայի տաղանդի գավաթ) մրցարշավի առաջին փուլում տեղի ունեցած վթարից հետո վերակենդանացման բաժանմունքում մահացել է, հաղորդում է The Guardian-ը։

Հայտնի է, որ մրցումներն անցկացվել են իսպանական Արագոն նահանգում։ Վթարը տեղի է ունեցել մի քանի մոտոարշավորդների մասնակցությամբ։ Դրանից հետո մրցավազքը դադարեցվել է։

«Մարզիկին տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ նա ավելի ուշ մահացել է»,- ասված է մրցույթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, լեհ մարզիկը, որը հարվածել է Միլանին, գրեթե չի տուժել:

Միլանը հանդես է եկել FIM CEV Repsol թիմում։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ խոստումնալից մոտոարշավորդն արժանացել է բազմաթիվ տիտղոսների։

Motorbike racing star Hugo Millan dies aged 14 after horror track collision  - Daily Star14-year-old rider Hugo Millan was killed

Իսպանիայում մրցարշավի ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոտոարշավորդ է մահացել (լուսանկարներ)