Սանկտ Պետերբուրգում ագրեսիվ հաճախորդն անձնակազմի հետ վեճից հետո հրկիզել է սրճարանը

12:53 • 26.07.21

Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում ագրեսիվ հաճախորդը սպասարկող անձնակազմի հետ վեճից հետո հրկիզել է սրճարանի շենքը, հայտնում է regnum.ru կայքը` մանրամասնելով, որ պատճառված վնասը գնահատվել է 7,5 միլիոն ռուբլի: 

«Վեչերնի Պետեր» սրճարանի աշխատակիցների և հաճախորդի միջև վեճը տեղի է ունեցել ուշ գիշերը: Դրա հետևանքով զայրացած հաճախորդը հրկիզել է շենքը: Մեկ հարկանի շինությունն ամբողջովին այրվել է:

Տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել:



Սանկտ Պետերբուրգում ագրեսիվ հաճախորդն անձնակազմի հետ վեճից հետո հրկիզել է սրճարանը