ԱՄՆ-ում խոշոր վթար է տեղի ունեցել ավազամրրիկի պատճառով. իրար է բախվել 20 մեքենա (լուսանկարներ, տեսանյութ)

10:28 • 26.07.21

ԱՄՆ Յուտա նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել ավազամրրիկով պայմանավորված վատ տեսանելիության հետևանքով: Ինչպես հաղորդում է CNN-ը, իրար է բախվել 20 տրանսպորտային միջոց:

Ավտովթարի զոհ է դարձել 7 մարդ, ևս մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել: Նրանք հոսպիտալացվել են: Իշխանությունները չեն մասնավորեցնում` քանի մարդ է տուժել:   

Նշվում է, որ ճանապարհներին տեսանելիությունը կտրուկ նվազել է մրրիկի պատճառով: Դեպքի վայր են ժամանել Յուտայի պարեկային ծառայության աշխատակիցները: Օդային շտապօգնության ծառայությունը նույնպես միացել է փրկարարական աշխատանքին:  

Նշվում է, որ մի քանի մեքենաներից բեկորներ են շպրտվել հարակից տարածքներ: Ճանապարհը ներկա պահին փակ է:

 

ԱՄՆ-ում խոշոր վթար է տեղի ունեցել ավազամրրիկի պատճառով. իրար է բախվել 20 մեքենա (լուսանկարներ, տեսանյութ)