«Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ առաջին նիստում առաջարկելու է ստեղծել Արցախի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով․ Վանեցյան

17:14 • 27.07.21

«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի էջում գրել է․ «Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։

«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»։

«Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ առաջին նիստում առաջարկելու է ստեղծել Արցախի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով․ Վանեցյան