ՌԴ-ում Եթովպիայի դեսպանը պատմել է, որ իր երկրում մարդիկ իրենց մոտ պահում են Պուտինի լուսանկարը
Մոսկվայում Եթովպիայի դեսպան Ալեմայեհու Թեգենու Արգաուն «ՌԻԱ Նովոստիին» պատմել է, որ իր երկրում շատ են սիրում և շատ լավ են ճանաչում Ռուսաստանը, իրենք նաև հարգում են նախագահ Վլադիմիր Պուտինին և անգամ իրենց մոտ պահում են նրա լուսանկարը:
«Եթովպացիները շատ լավ գիտեն Ռուսաստանը: Եթե Եթովպիայում մոտենաք մի մարդու և հարցնեք նրան Ռուսաստանի մասին, նա ձեզ կասի ավելին, քան դուք գիտեք: Քանի որ Ռուսաստանը տարբեր փուլերում օգնել է մեր երկրին: Եթե ասեք` ես Ռուսաստանից եմ, եթովպացիները ձեզ շատ դրական կվերաբերվեն: Նրանք երբեմն իրենց մոտ պահում են Պուտինի լուսանկարները: Եթովպիայում շատ լավ գիտեն Պուտինին: Իսկ Ռուսաստանը սիրելի երկիր է Եթովպիայում»,-ասել է դեսպանը:
Նա ընդգծել է, որ ՌԴ-ի նկատմամբ դրական վերաբերմունքը ձևավորվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին:










