Լև Լեշչենկոն՝ որպես Կրեմլի զենք Վրաստանի դեմ. EADaily-ի անդրադարձը ռուս երգչի ուղևորությանը Վրաստան
Վրաստանում հերթական սկանդալն է հասունանում. զբոսաշրջային այցով երկիր է ժամանել ռուս էստրադային երգիչ Լև Լեշչենկոն, ինչը հարուցել է վրացական ընդդիմութման և մի շարք ԶԼՄ-ների դժգոհությունը:
Այս մասին գրում է EADaily-ն՝ տեղեկացնելով, որ հուլիսի 25-ին վրացական «Մտավարի» ընդդիմադիր հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ «ռուսական քաղաքական վերնախավի մտերիմ 79-ամյա երգիչը հանգստանում է Վրաստանի սևծովյա լողափում, և նրան ընդունում է իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին»:
Գվամարիայի խոսքով՝ ռուս երգչին ընդունում են ամենաբարձր մակարդակով՝ չնայած, որ «ըստ օրենքի Լեշչենկոն չպետք է Վրաստան այցելի՝ 2008 թվականից հետո Աբխազիայում իր համերգային ելույթների պատճառով»:
ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան երկրի ՆԳՆ-ից հայտնել են, որ Լեշչենկոն վերջերս իսկապես եղել է Վրաստանում, սակայն արդեն մեկնել է: ՆԳՆ-ից հայտնել են, որ երգիչը անձնագրային վերահսկողությունն անխոչընդոտ է անցել, քանի որ նրա փաստաթղթերում նշված չի եղել Աբխազիա այցելելու մասին:
Վրացական հեռուստաալիքի տվյալներով՝ Մոսկվայից եկած հյուրին դիմավորել հանձնարարել են «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Բեքա Օդիշարիային և երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կնոջ եղբորը:










