Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել. կա առնվազն 57 զոհ

01:14 • 27.07.21

Լիբիայի ափերի մոտ նավի խորտակման պատճառով Եվրոպա մեկնող առնվազն 57 միգրանտ է խեղդվել: Այս մասին հայտնում է Kp.ru-ն:

Նշվում է, որ տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Սաֆա Մշեհլին:

Ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել է Հոմս քաղաքի մոտակայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ մի քանի ներգաղթյալի հաջողվել է փրկել: Նրանց ափ են դուրս բերել ձկնորսներն ու առափնյա պահպանության աշխատակիցները: Խեղդվածների թվում եղել է առնվազն 20 կին, ինչպես նաև երկու երեխա:

Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել. կա առնվազն 57 զոհ