Մակրոնը, լրտեսման սկանդալի ֆոնին, զանգահարել է Իսրայելի վարչապետին` համոզվելու համար, որ Իսրայելը կզբաղվի NSO ընկերության հարցով
Ֆրանսիայի նախագահը զանգահարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին, համոզվելու համար, որ Իսրայելի կառավարությունը արժանի կերպով կզբաղվի իսրայելական NSO ընկերության լրտեսական ծրագրերի վերաբերյալ պնդումներով: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel պարբերականը` հղում տալով Channel 12 լրատվականին:
Մակրոնը Բենեթին խնդրել է համոզվել, որ հարցով լուրջ զբաղվում են և մտավախություն է հայտնել, որ Մարոկկոն այն կառավարությունների շարքում է, որոնք օգտագործել են իսրայելական ընկերության կողմից մշակված հզոր լրտեսող ծրագրերը:
Բեննեթը հասկացրել է, որ իրադարձությունները տեղի են ունեցել մայիսին իր պաշտոնը ստանձնելուց առաջ, և որ հարցի վերաբերյալ անհրաժեշտ եզրակացություններ կարվեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փոխել է բջջային հեռախոսն ու համարն այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել առ այն, որ իսրայելական Pegasus ծրագրի միջոցով իրեն հետևել են:
Հուլիսի 18-ին Ֆրանսիայում գործող Forbidden Stories ոչ կառավարական կազմակերպությունը և տարբեր պետությունների 17 ԶԼՄ-ներ հրապարակել են հետաքննություն, որտեղ պնդում են, որ մի շարք երկրներ կարող էին առնվազն 50 000 մարդու լրտեսել ամբողջ աշխարհւմ իսրայելական Pegasus Էլեկտրոնային լրտեսության համակարգի միջոցով, որը մշակել Է NSO Group կորպորացիան:










