«Մեծ առաջնորդ, որը հեռուն է գնում»․ Մակրոնը Ֆրանսիական Պոլինեզիա այցի ընթացքում նոր անուն է ստացել

12:31 • 27.07.21

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիական Պոլինեզիայի Հիվա Օա կղզի այցի ժամանակ, տեղի ավանդույթներից մեկի համաձայն, նոր անուն է ստացել, հայտնում է «Իզվեստիա» լրատվականը՝ հղում տալով ֆրանսիական Nouvelobs հրատարակությանը։

Հիվա Օայի Ատուոնա մարզադաշտում Մակրոնը կոստյումով միակ տղամարդն է եղել, որին դիմավորել են ավանդական հագուկապով տղամարդիկ։

«Մեր ինքնության ֆրանսիական հատվածը ցանկալի է և ընդունված․ մենք մարկիզցիներ ենք, պոլինեզիացիներ, ֆրանսիացիներ, և մենք հպարտ ենք դրանով, պարո՛ն նախագահ», - ասել է Հիվա Օայի քաղաքապետ Ժոել Ֆրեբոն և Ֆրանսիայի նախագահին անվանել «Տե Հաքաիքի Տաաոա», ինչը նշանակում է՝ «մեծ առաջնորդ, որը հեռուն է գնում»։

Այցի ընթացքում Էմանուել Մակրոնն ասել է, որ սատարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում Մարկիզյան կղզիների ընդգրկվելուն։

 

«Մեծ առաջնորդ, որը հեռուն է գնում»․ Մակրոնը Ֆրանսիական Պոլինեզիա այցի ընթացքում նոր անուն է ստացել