Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետին, քննարկվել է առգրավման հետևանքով գործերի ավտոմատ մակագրման խափանված համակարգի սեղմ ժամկետում վերագործարկման հնարավորությունը

20:33 • 27.07.21

Այսօր՝ հուլիսի 27-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հանձնարարությամբ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին է այցելել ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետը, տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով կատարված առգրավման հետևանքով խափանված` գործերի ավտոմատ մակագրման համակարգի՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկման հնարավորությունը:

 

 

 

Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետին, քննարկվել է առգրավման հետևանքով գործերի ավտոմատ մակագրման խափանված համակարգի սեղմ ժամկետում վերագործարկման հնարավորությունը