Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

16:42 • 27.07.21

Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում  հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, տուժածն Ադրբեջանի ականազերծման գործողությունների գործակալության աշխատակից Նասիրով Բահրուզն է, որը Մեհդիլի գյուղի տարածքում զբաղվում էր չպայթած զինամթերքի որոնմամբ:

Տղամարդը ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ:

 

Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել