Ստամբուլի կենտրոնում փոխհրաձգություն է եղել. 3 մարդ սպանվել է

21:09 • 27.07.21

Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է սպանվել, մեկը վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը:

Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել տղամարդկանց երկու խմբի միջև Ստամբուլի Բեյօղլու թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում: Կռվին մասնակցող տղամարդկանցից մեկը ոտքից վիրավորվել է, որից հետո սպանել է երեք հոգու:

Թուրքական թերթի հաղորդմամբ՝ նա բերման է ենթարկվել դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից և տեղափոխվել հիվանդանոց:

 

 


 

Ստամբուլի կենտրոնում փոխհրաձգություն է եղել. 3 մարդ սպանվել է