3-5 օգտագործված ինքնաթիռների գնումը չի կարող փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում. Թուրքիայի պաշտպանության նախարարը դիմել է Հունաստանին

13:25 • 27.07.21

Հունաստանը  սպառազինությունների մրցավազք է սանձազերծել Թուրքիայի հետ, բայց 3-5 օգտագործված ինքնաթիռների գնումը չի կարող փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը` մեկնաբանելով Հունաստանի պաշտպանական պոտենցիալի աճմանն  ուղղված Աթենքի քաղաքական կուրսը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Հունաստանը պետք է սպառնալիքների և ագրեսիվ գործողությունների լեզվից անցնի տարաձայնությունների լուծման խաղաղ մեթոդների»,-հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

3-5 օգտագործված ինքնաթիռների գնումը չի կարող փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում. Թուրքիայի պաշտպանության նախարարը դիմել է Հունաստանին