Թրամփը քննադատել է պատվաստված անձանց կողմից պարտադիր դիմակ կրելու Բայդենի վարչակազմի որոշումը

09:09 • 28.07.21

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանած «նենգ սահմանափակումները»։ Թրամփի տարածած հաղորդագրությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

«Ջո Բայդենը և նրա վարչակազմը ոչ մի դաս չեն քաղել անցյալ տարվանից։ Խիզախ ամերիկացիները սովորել են անվտանգ և պատասխանատվությամբ ապրել և պայքարել վիրուսի տարածման դեմ։ Մենք հակառակ ուղղությամբ չենք շարժվի։ Մենք չենք ստիպի մեր երեխաներին դիմակներ կրել»,- նշել է Թրամփը՝ կոչ անելով ԱՄՆ բնակիչներին «չհանձնվել»։

Ընդ որում, նա ընդգծել է, որ ամերիկյան ղեկավարությունը «չի վստահում գիտնականներին»։

Նախօրեին ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների ղեկավար Ռոշել Վալենսկին հայտարարել էր, որ երկրի իշխանություններն այսուհետ կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց կպարտադրեն դիմակներ կրել: Այդ որոշումը տարածվում է նաև ուսուցիչների, դպրոցների այլ աշխատողների և աշակերտների վրա։

Թրամփը քննադատել է պատվաստված անձանց կողմից պարտադիր դիմակ կրելու Բայդենի վարչակազմի որոշումը