Աֆղանստանի 18 միլիոն բնակիչ ապրում է հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում. ՄԱԿ

16:47 • 28.07.21

Ներկայում շուրջ 18 միլիոն աֆղաններ ապում են հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում: Հուլիսի 28-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցման առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսը՝ Քաբուլի նախագահական պալատում հանդես գալով երկրի իշխանությունների հետ հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես ասում եմ առաջին հերթին «Թալիբան»-ի առաջշարժման մասին: Դա նույնպես անհանգստացնում Է մեզ, բայց ամենից առաջ մեզ անհանգստացնում Է, որ այժմ 18 միլիոն աֆղաններ հումանիտար սուր ճգնաժամի ճիրաններում են: Դա կրկնակի ավելի է, քան մեկ տարի առաջ, դա երկրի բնակչության կեսն Է: Այդ մարդիկ այժմ տանում են կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքը, ապրում են երկարատև երաշտի և սրվող ռազմական դիմակայության պայմաններում: Վերջերս խաղաղ բնակչության պաշտպանության մասին՝ մեր կիսամյա զեկույցում մենք նշեցինք, որ այդ ժամանակամիջոցում զոհվել են ավելի շատ աֆղաններ, քան երբևէ, կրկնապատիկ ավելի անցյալ տարվա ցուցանիշից: Հիմնականում մեղքը «Թալիբան» շարժմանն է»,- նշվում Է Լայոնսի ելույթում:

«Առանձնահատուկ մտահոգություն է հացուցում կառավարության կողմից վերահսկողության կորուստը սահմանային կետերի նկատմամբ: Այժմ «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո գտնվող սահմանային կետերն անցյալ տարի զգալի եկամուտ են բերել կառավարությանը՝ բյուջե բոլոր մուտքերի մոտավորապես մեկ երրորդը: Միջազգային դոնորները պատրաստ են հումանիտար օգնություն ցույց տալու Աֆղանստանին, բայց դրա համար անհրաժեշտ է անհապաղ կայուն խաղաղություն հաստատել և հումանիտար կազմակերպություններին տրամադրել երկրի բոլոր շրջաններ մուտքի հնարավորություն»,- ընդգծել է Լայոնսը:

Կառավաական ուժերի և թալիբների միջև բախումներն ավելի հաճախակի են դարձել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որն ապրիլի 14-ին ազդարարել է ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատև արտասհամանյան ռազմարշավը` Աֆղանստանում առաքելությունն ավարտելու որոշման մասին: Հուլիսի 13-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 95 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբերումը: Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանը» սաստկացնում է հարձակման տեմպերը:

Աֆղանստանի 18 միլիոն բնակիչ ապրում է հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում. ՄԱԿ