Ժամանակավորապես կդադարեցվի Կոտայքի մարզի Քաղսի և Սոլակ գյուղերի, Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքի գազամատակարարումը

11:03 • 28.07.21

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քաղսի և Սոլակ գյուղերի,  ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Ժամանակավորապես կդադարեցվի Կոտայքի մարզի Քաղսի և Սոլակ գյուղերի, Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքի գազամատակարարումը