Փհենյանն ու Սեուլը գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ համաձայնության են գալիս

13:58 • 28.07.21

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընը գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ համաձայնության են գալիս, հայտնում է Reuters  լրատվական գործակալությունը և հավելում, որ նրանք, մասնավորապես, վերաբացում են սահմանային կապի գրասենյակը։

«Երկու կողմերը քննարկում են սահմանային Փանմունջոմ գյուղում հրադադարի համատեղ կապի գրասենյակի բացման հարցը», - ասված է հայտարարության մեջ։

Գագաթնաժողովը նպատակ ունի վերսկսել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման և հրթիռային ծրագրերի դադարեցման վերաբերյալ Փհենյանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության հետ առանց պայմանների բանակցելու պատրաստակամության մասին։

Փհենյանն ու Սեուլը գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ համաձայնության են գալիս